Ռոման Բաղդասարյանի դեմքին ապտակելու համար ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված քաղաքացուն իրենց աջակցությունը հայտնելու համար ոստիկանության կենտրոնական բաժանմունքի շենքի մոտ են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Արմեն Գրիգորյանը, դերասան Հրանտ Թոխատյանը:
Արագած Ախոյանը և Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրին իրավիճակը: Գրիգորյանը հայտնեց, որ իրենց տղաներից մեկը՝ Գրիգոր Հարությունյանը, որը պատերազմի մասնակից է, այսօր պատահաբար փողոցում հանդիպել է Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է արցախցիների նկատմամբ ատելությամբ:
«Դա Մոսկվայում փախած էր, դրա վրա քրեական գործ էլ կա հարուցված: Գրիգը նրան տեսնելով արել է այն, ինչչ նորմալ հայ տեղան կաներ ու ոստիկաններն էլ՝ բռնել բերել են: Ավաղ, մինչև հիմա չենք կարողանում հասկանալ՝ նորմալ ապտակել է, թե՝ ոչ»,- ուղիղ եթերում ասել է Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում










