Իրավիճակը Ուկրաինայում՝ ապրիլի 24-ի դրությամբ


Իրավիճակը Ուկրաինայում՝ ապրիլի 24-ի դրությամբ
Ապրիլ 24 20:20 2022

BBC լրատվամիջոցը ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մարզերում ապրիլի 24-ի դրությամբ։

 Ամենադժվար իրավիճակը, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, նկատվում է երկրի արևելքում։

Լուգանսկի շրջանում շարունակվում են հրետակոծությունները, ակտիվ ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով՝ Դոնեցկի շրջանում, օդային հարվածները Մարիուպոլում։

 
 
 
 

 Դնեպրոպետրովսկի մարզում երեք հրթիռային հարձակման են ենթարկվել երկաթուղային ենթակառուցվածքը և Խարկովի մարզում գիշերային գնդակոծությունները շարունակվել են, հայտնի է երեք զոհի մասին։

 Խերսոնի շրջանում շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները, շրջանը հումանիտար աղետի վիճակում է։