«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է


«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է
Ապրիլ 24 13:52 2022

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։

Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։  Նա ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։