«Հատկապես այս տարվա Ջահերով երթը հատուկ խորհուրդ ունի։ Ես դուրս եմ եկել երթի՝ թուրքին ցույց տալու և աշխարհին ասելու, որ մենք չենք ներել մեզ վրա յաթաղան բարձրացնողին, որ մենք հատուցում ենք պահանջում, որ մենք վրեժի ու «Նեմեսիս»-ի զավակներն ենք և, որ նիկոլներ՝ մեր երկրում այլևս չեն լինելու»,- Հանրապետության Հրապարակից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ջահերով երթին մասնակցող, հասարակական գործիչ Անահիտ Ստեփանյանը։
Երբևէ, որևէ մեկի մտքով թող չանցի, որ մեր Հայրենիքի նկատմամբ իրականացրած նենգ դավաճանությունը ներվելու է, ասում է Անահիտն ու հավելում. «Հայը դեռ աշխարհին ցույց է տալու՝ ինքը կրավորական նահատակ չէ։ Հայը դեռ ցույց է տալու իր ուժը, մեկ անգամ ևս հաստատելով, որ ուժն է ծնում իրավունք։ Մենք դեռ մեր իրավունքների պաշպանության համար ենք կռիվ տալու՝ մեր Հայրենիքում ապրելու և արարելու համար, մեր երկիրը շենացնելու համար»։
Անահիտ Ստեփանյանը նկատում է՝ իր ողջ գիտակցական կյանում չի հիշում մի իրավիճակ, երբ թուրքը մատ թափ տված լինի հայի վրա.«Նույնիսկ այդ նախկինների օրոք, որոնց շատերը չեն սիրում և ընդունում, թուրքը երբեք, հասկանո՞ւմ եք՝ երբեք մատ թափ չի տվել հայի վա։ Թուրքը երբեք չի հորդորել Հայաստանի իշխանություններին ավելի համարձակ լինել՝ ներսից դավադրաբար քանդելու և դավաճանելու համար երկիրը։ Մենք հասել ենք մի այնպիսի կետի, որից այն կողմ ոչինչն է։ Ուրեմն պետք է ընտրենք՝ կամ ոչինչ կամ Հայրենիք ու արժանապատիվ ու հաղթանակած կյանք։ Հիմա այստեղից՝ Հանրապետության Հրապարակից, այստեղ հավաքված հարյուրավոր մեր հայրենակիցների հետ միասին, մենք ցույց ենք տալիս աշխարհին ու թուրքին՝ մենք կանք, մենք միշտ ենք եղել, մենք դեռ լինելու ենք ու լինելու ենք արժանապատիվ գոյությամբ՝ հաղթանակած ու պարզ ճակատով՝ մեր Հայրենիքի մեր նահատակների, ներկա ու դեռ գալիք սերունդների առաջ »։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության Հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով բազմամարդ երթը, որն այս տարի կրում է «Զարթնի Լաո» կարգախոսը։ Ավանդական Ջահերով երթին այս տարի մասնակվում են նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։










