Այս օրը հայրիկի առաքելության սկզբի, իրեն փառաբանելու և իր տեսակով այլոց վարակելու օրն է. Ասպրամ Կրպեյան. Տեսանյութ


Այս օրը հայրիկի առաքելության սկզբի, իրեն փառաբանելու և իր տեսակով այլոց վարակելու օրն է. Ասպրամ Կրպեյան. Տեսանյութ
Ապրիլ 21 12:57 2022

Ուրախ եմ, որ այսօր՝ հայրիկի տարեդարձին նորից հավաքվել ենք այստեղ: Մեր ընտանիքի՝ ինձ և մայրիկիս համար այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այս օրը միշտ համակ ուշադրությամբ և մեծ պարտավորությամբ ենք նշում, և մեկ կարգախոս ունենք, որ այս օրը չենք տխրելու: Թաթուլ Կրպեյանի հուշարձանի մոտ երդման արարողության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Այս օրը հայրիկի ծննդյան, իր առաքելության սկզբի օրն է, այս օրն իրեն փառաբանելու և իր տեսակով այլոց վարակելու օրն է: Ես շատ ուրախ եմ, որ այս խորհրդանշական օրը երդմնակալության արարողություն պետք է լինի, և դուք ձեր երդումը պետք է տաք՝ ի սպաս հայրենիքի և հայ ժողովրդի»:

Ավելին՝ տեսանյութով: