Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը. Զոհված զինծառայողի մայր


Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը. Զոհված զինծառայողի մայր
Ապրիլ 20 17:36 2022

Կոչ եմ անում իմ ընկերներին, հարազատներին, համակիրներին, իմ Հայկի ընկերներին, դասընկերներին գալ Ազատության հրապարակ, դրանով իսկ արտահայտելով ձեր դիրքորոշումը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան.

«Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը: Սա ամենօրյա պայքար է, համարեք, որ սա այլևս ձեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: ՄԻԱՑԵՔ»