Հարբած եկել, հայհոյшնքներ էր տալիս, էդ տղեն էլ չшփալшխել է. Ազատության հրապարակում իրավիճակը լարված էր


Հարբած եկել, հայհոյшնքներ էր տալիս, էդ տղեն էլ չшփալшխել է. Ազատության հրապարակում իրավիճակը լարված էր
Ապրիլ 20 13:35 2022

Ազատության հրապարակում քիչ առաջ միջադեպ է արձանագրվել։ Քաղաքացիներից մեկը մոտեցել և հայհոյանք է հնչեցրել հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանի հասցեին, որից հետո ընդդիմադիր ցուցարարներից մեկը հարվածել է հայհոյանքներ հնչեցնողին: Ոստիկանները բերման են ենթարկել վերջինիս.

«Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո միջադեպ ծագեց: Ես կարծում եմ, որ մեր իրավապահ ոստիկանները խնդիրը կկանխեն»,-դեպքից մանրամասներ պատմեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

«Հարբած եկել, հայհոյանքներ էր տալիս, էդ տղեն էլ չափալախել է, լավ է արել»,-ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը: