44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են իրականացնում Ազատության հրապարակում, նոր հայտարարությամբ են հանդես եկել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նվեր Կիրակոսյանը մարդկանց գալ կոչ արեց գալ Ազատության հրապարակ՝ քննարկելու հետագա անելիքները.
«Եթե դուք գալիս եք, այնքան շատանում է հավանականությունը, որ մեք շուտ դուրս կգանք հացադուլից։ Մեզ պետք չի խղճալ, մենք մեզ գերազանց ենք զգում, ամենակարևորը՝ սթափ ենք։ Մենք հաշտ ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մտահոգությունն ու ասում է՝ մենք չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում», -ասաց Նվեր Կիրակոսյանը։
Նա հայտարարեց, որ պահն է եկել, որ ամեն մեկը դուրս գա իր կոմֆորտ զոնայից ու միանա իրենց՝ Ազատության հրապարակում ծավալած պայքարին.
«Մենք ասում ենք՝ կա մտահոգություն, հասել ենք արժանապատվության կարմիր գծին, իրավիճակը ծայրահեղ է, հացադուլի նպատակը այս «սիգնալը» տեղ հասցնելն է», - ասաց հացադուլ հայտարարած երիտասարդը։










