«Կհանդիպենք էսօր, չուշանաս»․ Հայկ Պետրոսյանի հետաքրքիր շնորհավորանքը կնոջը՝ ամուսնության մեկամյակի առթիվ


«Կհանդիպենք էսօր, չուշանաս»․ Հայկ Պետրոսյանի հետաքրքիր շնորհավորանքը կնոջը՝ ամուսնության մեկամյակի առթիվ
Ապրիլ 20 12:53 2022

Դերասան և երգիչ Հայ Պետրոսյանն արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիտա Թադևոսյանի հետ և նվիրել նրան հեղինակային տողեր: 

 

«Բախտը ժպտաց

  Էս մեր Հայկին,

  Գտավ մեծ Սեր

  Գտավ հայ կին:

  Նրան սիրեց,

  Սիրտը գերեց

  Ու տուն բերեց:

  Դարձան նրանք

  Նոր ընտանիք,

  Իրար գրկում

  Շատ երջանիկ,

  Փափագում են

  Սիրո գաղտնիք:

  Անունը սիրո`Անի

  Չքնաղ, գեղանի,

  Սրտի սպեղանի,

  Ասենք երա՜նի

  Էս մեր Հայկին

  Որ դարձավ Տեր

  Ունի Տիկին:

Սերիկս, շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը: Իրարից լինենք անպակաս

Կհանդիպենք էսօր, տասից տաս պակաս: Չուշանաս: Սիրում եմ քեզ անհամաչափ,

Ես կասեի նույնիսկ անչափ»: