Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում.Եկեք Ազատության հրապարակ սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով.Գալստյան


Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում.Եկեք Ազատության հրապարակ սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով.Գալստյան
Ապրիլ 18 11:06 2022

Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում։ Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

«Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով, եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։

 

Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։

Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով։