Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը. Վանեցյան


Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը. Վանեցյան
Ապրիլ 18 10:30 2022

Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Վանեցյանը։

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

 

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…
Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»։