«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել ոստիկանության անօրինականությունների վերաբերյալ:
«Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում:
Մենք նախ վրաններ էինք բերում հրապարակ, որի իրավունքն ունենք «Հավաքների ազատության մասին» օրենքի ուժով: Ոստիկանությունը մեծաքանակ զորքով ուժ կիրառեց և վրանները գողացավ: Քաշքշուկից հետո ոստիկանությունը խնդրեց, որպեսզի մեզ հետ քննարկի վրանը վերադարձնելու հարցը:
Այդ ընթացքում քաղաքացիները սկսեցին աթոռներ բերել հրապարակ, որի իրավունքը նույնպես ունենք օրենքի ուժով:
Մինչ մենք բանակցում էինք ոստիկանության բարձրաատիճան սպաների հետ վրանը վերադարձնելու մասին՝ ոստիկանությունը կրկին ուժ կիրառեց աթոռները հրապարակ բերող քաղաքացիների նկատմամբ, սկսեցին բիրտ ուժ գործադրել և 4 քաղաքացու ձերբակալեցին», - հայտնել է նա:










