Մեռելոցին զոհված զինծառայողների հարազատները կարող են անվճար տրանսպորտով Ստեփանակերտից Եռաբլուր գնալ


Մեռելոցին զոհված զինծառայողների հարազատները կարող են անվճար տրանսպորտով Ստեփանակերտից Եռաբլուր գնալ
Ապրիլ 14 10:20 2022

Առաջիկա մեռելոցին՝ ապրիլի 18-ին, զոհված զինծառայողների հարազատները հնարավորություն կունենան անվճար տրանսպորտով՝ Ստեփանակերտից Երևան՝ Եռաբլուր գնալ՝ այնտեղ ամփոփված հերոսների շիրիմներին այցելության: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զին.ծառայողների հարազատների միությունն է հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով կազմակերպությանը հասցեագրվող դիմումները:  Ծրագիրն իրականացվելու է պետական աջակցությամբ: