Քաղաքացիները դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը. «ի՞նչ խաղաղություն» (տեսանյութ)


Քաղաքացիները դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը. «ի՞նչ խաղաղություն» (տեսանյութ)
Ապրիլ 12 19:42 2022

Հայաստանի քաղաքացիները հավատացած են՝ հողեր հանձնելով խաղաղության հասնել հնարավոր չէ, ավելին՝ Ադրբեջանը հակված չէ խաղաղության։

«Փաստինֆո»-ն այսօր հարցախույզ է իրականացրել՝ մեր քաղաքացիներից պարզելու՝ արդյո՞ք պատրաստ են Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, նոր տարածքային զիջումների գնալով՝ խաղաղություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Հարցումներից պարզ է դառնում, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե հայ ժողովուրդը պատրաստ է ամեն գնով խաղաղության, իրականությանը չեն համապատասխանում.

 

«Ադրբեջանը կարա՞ խաղաղություն ուզի, նա մեր չլինելն է ուզում»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ ուրիշն էլ ավելացրեց՝ «Ներկա իրավիճակում ես ավելի միտված եմ Արցախի ինքնորոշման խնդիրը դիտարկելուն, քանի որ, ինչպես հասկանում եմ, Հայաստանի ներկա իշխանությունն ի զորու չէ պաշտպանել Արցախը»:

Մյուսն էլ ընդգծեց, որ դեմ է Ցեղասպանության հարցից հրաժարվելու գնով խաղաղություն հաստատելուն. «Դա պատմություն է, իմ տատը և պապը Վանից են գաղթել 1915թ-ին, ինչի՞ մասին է խոսքը»։