Ծնվել է 44– օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը․ նրան անվանակոչել են Կարեն (տեսանյութ)


Ծնվել է 44– օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը․ նրան անվանակոչել են Կարեն (տեսանյութ)
Ապրիլ 12 11:54 2022

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:

Արաքսյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էր եկել և հսկվել ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանի մոտ: Հղիությունը բարդ չէր անցել, բժշկի հետ հաղթահարել էին ընթացիկ խնդիրները:

Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին: