24 ժամ ջուր չի լինի մի քանի համայնքներում․ «Վեոլիա Ջուր»


24 ժամ ջուր չի լինի մի քանի համայնքներում․ «Վեոլիա Ջուր»
Ապրիլ 10 23:48 2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 12-ը ժամը 09․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

 

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: