«Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ». Ֆրանսիայի հրապարակում երիտասարդները պաշտպանում են Արցախի դրոշը՝ «ԱԺԲ»-ից


«Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ». Ֆրանսիայի հրապարակում երիտասարդները պաշտպանում են Արցախի դրոշը՝ «ԱԺԲ»-ից
Ապրիլ 9 17:26 2022

«Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ»։ Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է։ Ոստիկանության ծառայողները կանխեցին «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հետևորդների և Ֆրանսիայի հրապարակում տեղակայված Արցախի դրոշը ահաբեկչական խմբավորումից պաշտպանել ցանկացող քաղաքացիների միջև վիճաբանությունը։

Հիշեցնենք, որ ԱԺԲ ահաբեկչական խմբավորումը ներկելու միջոցով պղծել էր Ֆրանսիայի հրապարակում տեղակայված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ինչից հետո քաղաքացիները նույն տեղում տեղադրել են նոր դրոշ։ 

 

Այսօր Ազատության հրապարակում պետք է կայանա «ԱԺԲ» հանրահավաքը, ինչին ընդառաջ քաղաքացիները հավաքվել են՝ ԱԺԲ անդամներից և վերջիններիս հետևորդներից պաշտպանելու Արցախի դրոշը։ 

Իրավիճակը լարվել էր, երբ ԱԺԲ ահաբեկչական խմբնավորման հետևորդները փորձել են մոտենալ Արցախի դրոշին, ամենայն հավանականությամբ՝ նորից ներկելու կամ այլ գործողություն կատարելու համար և այդ ընթացքում դրոշը պաշտպանել ցանկացող երիտասարդները նետվել են այդ ուղղությամբ՝ թույլ չտալու դա։ Երիտասարդներից մեկը նշեց. «Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ»։ Ոստիկանները կանխեցին վիճաբանությունը։