Օհանյանի կինը հանրահավաքին ներկայացել էր շուրջ 10 հազար դոլարանոց պայուսակով


Օհանյանի կինը հանրահավաքին ներկայացել էր շուրջ 10 հազար դոլարանոց պայուսակով
Ապրիլ 6 13:22 2022

Երեկ Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք։ Ոչ պաշտոնական տվյալներով հանրահավաքին ներկա է եղել շուրջ 15 հազար մարդ։

Հանրահավաքին ներկա է եղել նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հանրահավաքից լուսանկարներ է հրապարակել։ Ինչպես, գրեթե բոլոր միջոցառումներին, հանրահավաքին էլ տիկին Խաչատրյանը ներկայացել է թանկարժեք հագուստով ու պայուսակով։ Մասնավորապես նա ձեռքին կրում է hermes ապրանքանիշի պայուսակ։ Ապրանքանիշի պաշտոնական կայքում կոնկրետ այն մոդելը, որը կրում է Սեյրան Օհանյանի կինն այս պահին ներկայացված չէ։ Փոխարենը կան նմանատիպ պայուսակներ, որոնց արժեքը սկսվում է շուրջ 10 հազար դոլարից, հասնելով մինչև 160 հազար դոլարի։