ԱՄԷ-ի դիվանագիտական պաշտոնյաները՝ Հայաստանում սկանդալի կենտրոնում


ԱՄԷ-ի դիվանագիտական պաշտոնյաները՝  Հայաստանում սկանդալի կենտրոնում
Ապրիլ 4 14:14 2022

Լիբանանահայ գործարար Ռազմիկ Խաչատուրյանը  հայտարարում է՝ օտարերկրյա ներդրողներին Հայաստանում «քցել են», որի մեջ ներգրավված են  տվյալ երկրի դիվանագիտական ամենաբարձր պաշտոնյաները։ 

 Ի՞նչ է կատարվել, ինչպես են ներդրողները տարիներ շարունակ հայտնվել փաստաթղթային քաշքշուկի մեջ, և ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Գործարարը վստահեցնում  է,  առաջիկայում սկանդալային մանրամասներ ի հայտ կգան, այդ մասին առավել հանգամանալից կխոսեն օրեր անց կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, իսկ մինչ այդ որոշակի փակագծեր է բացում։

Եվ այսպես, 2016 թվականից սկսած, երբ Հայաստանում ներդրումային հոսքեր սկսվեցին տարբեր երկրներից, մեր երկիրն այդ առումով գրավիչ դարձավ նաև Արաբական Էմիրությունների որոշ ներդրողների կողմից, ովքեր որոշեցին Հայաստանում ներդրումներ իրականացնել մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության ոլորտում։ Հստակ անուններ և փաստացի ապացույցներ էլ կան, որոնք դարձյալ կներկայացվեն սպասվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Մինչ այդ Խաչատուրյանը նշում է, երկակի «խաղեր» են տեղի ունեցել, ինչի արդյունքում իր նկատմամբ փորձել են անգամ քրեական գործ հարուցել։ Բանը նրանում է, որ ԱՄԷ-ի ներդրողների ներկայացուցիչը Հայաստանում ինքն է եղել, որոնց հետ ծանոթացել է արդեն նախկին դեսպաններից մեկի միջոցով, ում անունը ևս կհրապարակվի։ Ներդրողները նպատակ են ունեցել Հայաստանում խոշոր չափերի գումարներ ներդնել, եկել են, հանդիպել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվում է իրեն «խաբել» են։ Այս ամենի մասին հետո տեղեկանում են նաև ԱՄԷ-ի համապատասխան ներդրողները, որոնք էլ կարծում են, թե գործարար Խաչատուրյանն է փորձում իրենց «քցել»։ Օրենքի տեսանկյունից Խաչատուրյանը պնդում է, ազնիվ է գործել, որևէ մեկին չի խաբել, ավելին փաստաթղթային այս անորեն գործարքների արդյունքում ինքն է հայտնվել տուժողի կարգավիճակում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրայնացումից հետո այս ամենը կարող է ազդել նաև Հայաստանի վարկանիշի վրա, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվում կատարվածը հարթել։ Բայց այս անգամ էլ ներդրողներն են հայտարարում,  հետ չեն կանգնելու և պահանջում են իրենց գումարները։ 

Բացի այդ Խաչատուրյանը ունի համոզմունք, տվյալ անձինք Հայաստանում «գործարքի» են գնացել իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, որոնց հովանավորչությունը վայելելով փորձել են շրջանցել օրենքն ու իր նկատմամբ քրեական գործ են հարուցել։ Հարուցված քրեական գործը նա փուչիկ է որակում, չկա որեւէ փաստ ու ապացույց։

Առաջարկը մեկն է՝ գալ վերջնական համաձայնության, հակառակ պարագայում խոստանում է ապրիլի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է սկանդալային փաստեր, թե փաստաթղթային, թե վիդեո և աուդիո տեսանյութեր,  որոնք կարող են ոչ միայն անհարմար դրության մեջ դնել Հայաստանում որոշ շրջանակների, այնպես էլ Էմիրաթների համապատասխան ներդրողներին, իսկ արդյունքը կարող է լուրջ վտանգել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները։



loading...