«Ոստիկաննե՛ր, մեր ընկերները զո հվեցին ձեր պաշտպանած թրքասեր իշխանության ձեռքով». Ռ. Գևորգյան


«Ոստիկաննե՛ր, մեր ընկերները զո հվեցին ձեր պաշտպանած թրքասեր իշխանության ձեռքով». Ռ. Գևորգյան
Ապրիլ 4 09:00 2022

Պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանը գրել է. «Հարգելի՛ ոստիկաններ, անկախ ամեն ինչից, ցանկացած գործողություն իրականացնելուց առաջ չմոռանաք, որ մեր ընկերները, գնդապետ Արտյոմ Միրզոյանի գլխավորությամբ` դավադրաբար զոհվեցին հենց այս թրքասեր ու ազգադավ իշխանությունների ձեռքով, որոնց դուք պաշտպանում ու պահպանում եք այսօր, զոհվեցին Արցախը պաշտպանելու համար, որը վաճառվեց ու նվիրվեց` կրկին այդ հայասպանների կողմից:
Թուրքը ձեր տուն էլ կհասնի, եթե շարունակեք ծառայել այս ցեղասպան, պետական դավաճաններին: Մտածեք ձեր երեխաների վաղվա օրվա մասին, կանգնեք ազգի կողքին և մի ուրացեք ձեր ընկերների արյունն ու հիշատակը: Ես վստահ եմ, եթե ընկերս` Արտյոմը ողջ լիներ, նա միանշանակ լինելու էր ազգի կողքին, որովհետև հայրենասիրության ֆանատ էր: Դեռ ժամանակ ունեք ճիշտ որոշում կայացնելու և նոր ցեղասպանության մասնակիցն ու հանցակիցը չդառնալու համար և հիշեք, որ ամեն ինչ ժամանակավոր է ու եթե կորցրեցինք Արցախն ու Հայաստանը, ձեր զոհված ընկերները ձեզ չեն ներելու` երբեք»: