Վարազդատ Հարոյանը վիրահատվել է


Վարազդատ Հարոյանը վիրահատվել է
Ապրիլ 1 10:20 2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ձեռքի վիրահատության է ենթարկվել։ Նա վնասվածքն ստացել էր Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորվեգացիներին պարտվել էր 0։9 հաշվով