Հակառակորդը մեծաթիվ զինտեխնիկա է կուտակել Արցախի սահմանին։ Այս մասին քիչ առաջ հայտնեցին Armday.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով թշնամու շարժի և զինտեխնիկայի կուտակում է նկատվել է վերջին օրերի կոնֆիլկտի մոտակայքում և շփման ողջ երկայնքով։
Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված։
Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: