Պարեկները, կոտրելով մեքենայի ապակին, անգիտակից տղամարդուն հանել են սրահից.«Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից


Պարեկները, կոտրելով մեքենայի ապակին, անգիտակից տղամարդուն հանել են սրահից.«Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից
Մարտ 26 13:05 2022

Մարտի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել»։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։

Ոստիկանները նկատելով, որ մեքենայի դռները կողպված են, և տղամարդն անգիտակից վիճակում է, կոտրել են ապակին և բժիշկների հետ անգիտակից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Ըստ նախնական տվյալների՝ «Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից»։