Ծնողներ, մի կոտրեք զինվորական արվեստին տիրապետելու ձեր երեխաների կամքը։ Նման կոչով է հանդես եկել մահապարտ-ազատամարտիկ , «ԱՏԱՆ» ռազմական ավանի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երիտասարդների ռազմական կրթություն ստանալու կարևորությանը՝ նշելով, որ երբեմն ծնողներից կարծիքներ է լսում, որ եթե իրենց զավակները ռազմական գիտելիքների տիրապետեն, ապա նրանց առաջնագիծ կտանեն
«Սիրելի ծնողներ, եթե ձեր երեխան ռազմական գիտելիքների առումով անգրագետ եղավ, նրան առաջին գիծ չե՞ն տանելու։ Հասկանալի է, որ մենք մեր ու մեր Հայրենիքի համար դժվար ու փորձություններով լի ժամանակում ենք ապրում։ Այնուամենայնիվ, եկեք, ամեն մեկս իր տեղում, հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ եթե ամեն մեկս մեր լուման ներդնենք՝ ի շահ մեր երկրի զարգացման և անվտանգության ապահովմանը, բոլորիս համար ավելի լավ կլինի։ Հետևաբար, մի կոտրեք ձեր երեխաների կամքը, նրանց մեջ՝ զինվոր դառնալու պոտենցիալը։ Իհարկե, մեզ պետք են նաև մտավորականներ, բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, բայց այն հանգամանքը, որ մենք շրջապատված ենք մուսուլմանական երկրներով (դուք տեսնում եք, թե ովքեր են մեր հարևանները), ապա, նախ նաև որպես հայ, մեր երիտասարդները բոլորը պետք է ունենան նախնական զինվորական պատրաստվածություն»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ասել է Մարգարյանը։։










