Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը


Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը
Մարտ 23 19:18 2022

Քիչ առաջ Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

 

«Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրիական և անաչառ աշխատելու համար:

Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացամ ապօրինության»,- գրել է Սարդարյանը:

 

Նշենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։