«Ճախրուկներ»-ին հիշում եք, չէ՞, ինձ հյուր են հրավիրել․ Աննա Հակոբյանը նվագել ու երգել է Խարբերդի մանկատանը (տեսանյութեր, լուսանկարներ)


«Ճախրուկներ»-ին հիշում եք, չէ՞, ինձ հյուր են հրավիրել․ Աննա Հակոբյանը նվագել ու երգել է Խարբերդի մանկատանը (տեսանյութեր, լուսանկարներ)
Մարտ 23 12:12 2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Խարբերդի մասնագիտացված մանկատնից։
«Ճախրուկներ»-ին հիշում եք չէ՞։ Նրանք ինձ հրավիրել էին իրենց հյուր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Թե ովքեր են ապրում այստեղ, եւ ինչ մթնոլորտ էր տիրում իմ գտնվելու ընթացքում, դատեք լուսանկարներից եւ տեսագրություններից։

Մի բան ինձ համար ակնկայտ է. հանրության մեծ մասը մերժում կամ լավագույն դեպքում խղճահարություն է տածում այս երեխաների-մեծահասակների նկատմամբ։ Իբր՝ «մենք նորմալ ենք, բախտավոր, որ այսպես չենք ծնվել, իրենք՝ ոչ նորմալ եւ անբախտ»։ Վիճելի թեզ է, շատ վիճելի»,-գրել է նա։