Հզոր բան. Հասմիկ Կարապետյանն ու Անահիտ Սիմոնյանը զուգերգով հանդես կգա՞ն (տեսանյութ)


Հզոր բան. Հասմիկ Կարապետյանն ու Անահիտ Սիմոնյանը զուգերգով հանդես կգա՞ն (տեսանյութ)
Մարտ 21 15:40 2022

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է:

Նա հանդես է գալիս ակումբային համերգներով, նոր երգեր ներկայացնում: Երգչուհին բավական ակտիվ է նաև սոցհարթակներում, հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով նաև իր ու իր 2 փոքրիկների ժամանցը:

Օրերս Հասմիկը սոցիալական ցանցի իր էջերում՝ հետևորդներից հարցնելով, թե ում հետ կցանկանան, որ ինքը զուգերգով հանդես գա:

«Հզոր բան կստացվեր, եթե Դուք և Անահիտ Սիմոնյանը երգեիք»,-գրել էր երգչուհու հետևորդներից մեկը:

Հետաքրքրականն այն է, որ երգչուհին հրապարակել էր տվյալ առաջարկը:

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի մահից հետո, ում հետ Հասմիկը տարիներ առաջ ապրում էր նույն հարկի տակ, երգչուհին տևական ժամանակ լռություն էր պահպանում:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Հասմիկը խոստովանել էր, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը ներկա են եղել Հայկոյի հոգեհանգստին:

«Մեծ սիրով ու հարգանքով գնացել ենք, բայց ոչ թե նրա համար, որ ինձ նկատեն և հետո տեսագրություններ դնեն, այլ ես իմ հոգու հանգստաության համար եմ դա արել»:

Հասմիկը խոստովանել էր, որ կորուստը ցավով է տանում, բայց ինքը կարողացել է բաց թողնել իր անցյալը: