«2020-ին կառուցապատված միջպետական ավտոճանապարհի ծածկը քանդվել է». Ոսկան Սարգսյան


«2020-ին կառուցապատված միջպետական ավտոճանապարհի ծածկը քանդվել է». Ոսկան Սարգսյան
Մարտ 19 15:35 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել` կից գրառմամբ. «Այս լուսանկարներն ինձ տրամադրել է իմ ընկեր, գործընկեր Հրաչյա Պապինյանը, դրանք արվել են այսօր, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Նույն վատթար վիճակն է նաև Ջրաշեն-Սպիտակ հատվածում։ Այդ ճանապարհի հիմնանորոգումը կատարվել է 2020 թվականին, աշխատանքները հանձնվել են 2021 թվականին։ Նույն՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2018-ի դեկտեմբերին, սակայն դրա ավարտը չի երևում։ Պետություն չեք կարողանում կառավարել, ասֆալտ անել էլ չգիտեք»։