Մետրոյի «Բարեկամություն» կայարանում անչափահասների մոտ զենք է հայտնաբերվել


Մետրոյի «Բարեկամություն» կայարանում անչափահասների մոտ զենք է հայտնաբերվել
Մարտ 18 20:50 2022

Մարտի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, զենք կրելու ու պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 17-ամյա և Երևանի 15-ամյա բնակիչների։

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ 17-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, իսկ 15-ամյա պատանու մոտից՝ առանց թույլտվության, գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 17 գնդիկով, 206 գնդիկ, 2 օդաճնշիչ բալոն և գաղտնի փականով դանակ:

 


Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: