Արցախի գազամատակարարման խնդիրը՝ «Euronews»-ի ուշադրության կենտրոնում


Արցախի գազամատակարարման խնդիրը՝ «Euronews»-ի ուշադրության կենտրոնում
Մարտ 12 12:03 2022

«Euronews»-ն անդրադարձել է Արցախի գազամատակարարման խնդրին։

Հեռուսատաալիքը նշում է, որ խնդիրն արդեն հումանիտար աղետի է վերածվում, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին։

Հեռուսատաալիքն անդրադառնում է նաև Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանցի զինծառայոնղերի սադրիչ գործողություններին՝ մասնավորապես սահմանամերձ համայնքները թիրախավորելուն, հայրենի տները լքելու կոչերին ու արցախահայությանն ահաբեկելու փորձերին։

Լրագրողը նշում է նաև, որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր՝ ենթատեքստով հասկացնելով, որ Արցախում հասունացող հումանիտար աղետը կանխելու գործում նրանք անելիք ունեն։