Ասեց մամ կգամ, անպայման կգամ․․․ դասասենյակ՝ զոհված հերոսի անունով


Ասեց մամ կգամ, անպայման կգամ․․․ դասասենյակ՝ զոհված հերոսի անունով
Մարտ 3 18:30 2022

Հուշ ցերեկույթ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արամայիս Թադևոսյանի հիշատակին։ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում, որտեղ սովորել էր Արամայիսը դասասենյակներից մեկը անվանակոչվեց  նրա անունով։ Սենյակը վերանորոգել է հերոսի ընտանիքը։

Ներկա էին դպրոցի ուսուչցական կազմը, աշակերտները, զոհված զինծառայողի հարազատներն ու ընկերները։ Հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր, հիշողության խոսքեր, արցունքոտ աչքեր։ Կորստի ցավը մեղմել հավաքվածները որեւէ կերպ չեն կարող։ Շուրջն ամեն ինչ հիշեցնում էր Արամայիսին։ «Ասում էի տղես, աշխարհապետ ջան գլուխդ ցածր կպահես․․․»,- հայտնի ֆիլմի այս խոսքերով է մայրը՝ տիկին Ջուլիետան 2019 թվականին բանակ զորակոչել բանակ։ Արամայիսը բարձրահասակ էր։ «Ասում էր մամա ինչ կռիվ պիտի լինի, որ ես էլ գլուխս ցածր պահեմ»,- որդու խոսքերն էր հիշում մայրը՝ Ջուլիետա Թադևոսյանը։

Down

Արամայիսը ծառայության անցել էր Արցախի՝ Ներքին Հոռաթաղում, հետո տեղափոխել են Վարանդայի շրջան՝ Ֆիզուլի։ Ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ է եղել, այնտեղից ուղարկված լուսանկարներում էլ զենքը միշտ ձեռքին է եղել։ «Ինքն իրա պուշկեն էնքան շատ էր սիրում, նկարվել շատ չէր սիրում, ինչ նկար էլ որ ուներ զենքը հետն էր»,- ասաց մայրը, հավելելով, որ որդին նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր զինվորական ծառայությունը։

2020-ի պատերազմի մեկնարկից հետո Արամայիսը հայրը անմիջապես մեկնում է ռազմաճակատ, որդուն մոտ լինելու համար։  Հայր ու որդի մի քանի որ միասին կռվել են, կյանքի ու մահվան կռիվ տվել թշնամու դեմ։ Հետո Արամայիը բարձրացել է դիրքեր, բայց հորը խոստացել է կգամ, անպայման կգամ․․։ «Գնացել է կռվի թեժ տեղերը, հորը բան չի ասել, միայն ասել է, պապ հանգիստ եղի գնամ տղեքին տենամ, կգամ։ Գնացել ու ցավոք չի վերադարձել»,- պատմում է մայրը։

Ընկերներն Արամայիսին կրճատ Միշո էին ասում։ Հիմա էլ դպրոցի դասասենյակներից մեկը կրում է Արամայիս Թադևոսյանի՝ Միշոյի անունը, ուր գալիք սերունդը ոտք դնելիս ամեն վարկյան հիշելու է հերոս զինվորին, 19 ամյա Արամայիսին, ով կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։

Արամայիս Թադևոսյանը զոհվել է 2020 թվականի հոտկետմբերի 14-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։