Որ առաջն առնենք, լավ կլինի։ Մեզ տանկ չոնի՞նք, մենք էլ մե հատ խփենք, իրենք էլ վախենան, անում չըն լի։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասաց Խրամորթի բնակիչ Ռոմա Առաքելյանը։
Նշենք, որ գիշերը թշնամին ականանետներից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է Խրամորթի հարակից դաշտերը։
«Հենգ օր է արդեն։ Բայց մե հետ-երկու հետ յիրա տալիս ըն իլլալ ու վսյո, բայց երկե քիշերեն...Յիրա ըն տվալ շատ, բայց հայաթ-մայաթ, շենին մաջը թխալ չըն։ Հինչ ա սահանց միտքը՝ գյուդում չըմ»,- ասել է 87-ամյա Ռոմա պապիկը՝ պատմելով, որ դրսում նստած լսել է կրակահերթերը, տեսել, թե որ ուղղությամբ են ընկել արկերը։
Ռոմա պապիկի խոսքով՝ չի վախենում, որովհետև 87 տարեկան է. Ասում է՝ «սրանից հետո՝ էլ ինչքա՞ն պետք է ապրեմ»։
Խրամորթի ղեկավար Զորիկ Աբրահամյանը գոհ է ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից, որովհետև վերջիններս արագ արձագանքել են, իսկույն վերադարձել դիրքերը, ոգևորել բնակիչներին։ Նրա փոխանցմամբ՝ արական սեռի բնակիչներից ոչ ոք չի լքել գյուղը, իրենք իրենց առաջադրանքները գիտեն։
Այս պահին ռուս խաղաղապահները հենակետ են տեղակալ գյուղի մոտ՝ բլրի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։










