Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյաՍուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանիխոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով. «Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է: Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, և երևի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:
Աղբյուրը` news.am










