Deltacron շտամը գրանցվել է եվրոպական մի քանի երկրներում. ԱՀԿ


Deltacron շտամը գրանցվել է եվրոպական մի քանի երկրներում. ԱՀԿ
Մարտ 10 10:30 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղյակ է Deltacron շտամի առաջացման մասին, այն գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, սակայն վարակի մակարդակը ցածր է, ճեպազրույցում ասել է ԱՀԿ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ ‎

«Այն հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց այս շտամով վարակվածության շատ ցածր մակարդակ է հայտնաբերվել»,- ասել է նա:

ԱՀԿ շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավարը նշել է, որ «դելտակրոնն» առաջացել է «delta» AY.4 շտամի և «omicron» BA.1/BA.2 ենթատեսակների համակցությունից, այն արդեն քննարկվել է ԱՀԿ-ի կողմից։