|
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրել է․ «Լավ, մինչև երբ և որքան կարելի է ի ցույց դնել բնավորության, խառնվածքի, տեսակի ամենակեղտոտ գծերը: Ուրեմն միլիոններով գնացել լցվել ենք ռուսաստանները, ամերիկաններն ու եվրոպաները, բայց մի քանի ռուս է եկել Հայաստան, համոզված եմ մի քանի շաբաթով, սկսվել է զազրելի և պոռոտախոսության մի մրցավազք: Երբ նայում եմ, կամ Հայաստան չգիտեմ որտեղներից երեկ՝ մեկ, այսօր՝ երկուս եկած, կամ վերջին շրջանում թռած, դրսերը մուրացկանի կարգավիճակով թափառող մեր հայրենակից կոչվածներն են զազրախոսություն և վիրավորանքներ շաղ տվող առաջամարտիկները: |
Աղբյուրը` Վահան Թումասյան










