ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Ջրական (թուրք-ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության շրջաններից մեկը) և իր թվիթերյան էջում անվանել է օկուպացված հայկական հողը՝ որպես ադրբեջանական «վերադարձված հող»։ Հասկանում եմ, որ հիմա բոլորն զբաղված են աղի և Ուկրաինայի թեմաներով, սակայն ստիպված եմ հիշեցնել, որ չնայած աշխարհաքաղաքական խառը իրավիճակին՝ հայասպան Ադրբեջանը և իր արտասահմանյան տերերն ակտիվ լեգիտիմացնում են 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ես կասկած չունեմ, որ թուրք-ադրբեջանական հանցավոր ոհմակն օգտագործելու է ստեղծված անկայուն իրավիճակը՝ իր հակաարցախյան և հակահայաստանյան նախագծերն իրականացնելու համար և այստեղ մեր պետությանը շատ կարևոր է վերջապես դուրս գալ թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» հակահայկական աբսուրդային երազանքների տիրույթից և այս կարգի դրսևորումներին տալ կոշտ դիվանագիտական արձագանք և գնահատական։ Նվազագույնը դիվանագիտական նոտայի ձևաչափով»։ |
Աղբյուրը` Արման Աբովյան
