Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին


Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին
Մարտ 3 21:46 2022

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին։ Բոլոր հայտերը մանրամասն քննարկելու համար հանձնախումբը գերհագեցած գրաֆիկով է աշխատում:

Գյումրեցի քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների Միության անդամ Արտուշ Պապոյանը Փրկչի արձանը կառուցելու երկու նախագիծ է ներկայացրել։ Հեղինակել է մեր երկրում ու արտասահմանում տեղադրված բազմաթիվ հայտնի աշխատանքներ։ Հիսուսի կերպարը ստեղծելու փորձ արդեն ունի։ Ամենահայտնի աշխատանքն այս պահին Սիրիայում է՝ Քերովբեների լեռան գագաթին։ Աշխատում է որդիների հետ։

Մհեր մՆացականյանը մի ամբողջ համալիրի նախագիծ է ներկայացրել։ Երիտասարդ քանդակագործի պատկերացմամբ Փրկչի արձանը պետք է շրջապատված լինի 11 առաքյալներով։

Մանրամասները՝ տեսանյութում