«Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում»․ Կարապետ Պողոսյանն ահազանգում է


«Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում»․ Կարապետ Պողոսյանն ահազանգում է
Մարտ 2 20:44 2022

«Էս պահին գտնվում եմ Գյումրիում, իմ տան մոտ, մեքենայի մեջ, միացրել եմ ռադիոն․ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է ադրբեջանական ռադիոալիք»,- ահազանգում է ամիսներ առաջ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը։

«Որոշակի հետազոտություններ կատարեցինք և հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է՝ կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրիում․․․։ Ամենայն հավանականությամբ՝ քարոզչություն է գնում, որը շատ կարևոր խնդիր է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։