|
Երեկ՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Արթուր Ա-ն է, որը նույն օրը՝ ժամը 06։40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոում, գիտակցության չգալով, մահացել է։ Երեխան սովորում էր Երևանի քոլեջներից մեկում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |










