«ՀՀ բնակչության զգալի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է նշանակում SWIFT»․ Կարեն Հեքիմյան


«ՀՀ բնակչության զգալի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է նշանակում SWIFT»․ Կարեն Հեքիմյան
Փետրվար 27 19:37 2022

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ուկրաինայի տարածքի զինագրավման (օկուպացիայի) համար աշխարհն անջատում է զինագրավողի (օկուպանտի) SWIFT-ը:
ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի զինագրավման (օկուպացիայի) համար աշխարհը լռում է:
Նույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում, աշխարհը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում:
Գիտե՞ք ինչու: Որովհետև ՀՀ բնակչության զգալի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է նշանակում SWIFT, փոխարենը՝ լավ գիտի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը և «Գազել» միկրոավտոբուսից օգտվելու կանոնները»:

 
Աղբյուրը` Կարեն Հեքիմյան