«Ի՞նչ է մտադիր ձեռնարկել ՀՀ իշխանությունը, որ կանգնեցնի այս լկտիությունը». Արման Աբովյան. (Տեսանյութ)


«Ի՞նչ է մտադիր ձեռնարկել ՀՀ իշխանությունը, որ կանգնեցնի այս լկտիությունը». Արման Աբովյան. (Տեսանյութ)
Փետրվար 26 12:28 2022

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրքադրբեջանական օկուպացիոն ուժերը Արցախում սկսել են ենթարկել տեղի հայ բնակչության լայնածավալ տեղեկատվական տեռորի։
Բարձրախոսներով հայտարարում են, որ հայերը դուրս գան Արցախից, հակառակ դեպքում սպառնում են ուժային գործողություններով։
Իհարկե սպասելի է, որ վայրենի քոչվորները՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնի ներքո, ակտիվացնելու են իրենց հակահայկական քաղաքականությունը։
Պատկերացնո՞ւմ եք արցախցիների վիճակը։
Հիմա հարց՝ ի՞նչ է մտադիր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ կանգնեցնի այս լկտիությունը։
Կարծում եմ ոչինչ, քանզի ՀՀ իշխանությունների նախաձեռնած հայասպանների հետ «խաղաղության դարաշրջանի» և ցեղասպան թուրքերի հետ «եղբայրանալու» գործընթացը իսպառ բացառում է սրանց կողմից դիմադրություն հակահայկական յուրաքանչյուր դրսևորման հանդեպ։
Հ.Գ
Իմիջայլոց, թուրք-ադրբեջանական մարդասպանների այս ձայնային ուղերձը վերաբերվում է նաև հայաստանաբնակ բոլոր այն անհայրենիք վիժվածքներին, որոնք երազելով էժան ադրբեջանական պոմիդորի և թուրքական փալասների մասին՝ փնովում էին և վիրավորում էին արցախցիներին։
Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ Ապագա բերեցիք համ մեր, համ ձեր գլխին»: