Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Արցախի տարածքներում 85 ադրբեջանցի է պայթել ականի վրա


Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Արցախի տարածքներում 85 ադրբեջանցի է պայթել ականի վրա
Փետրվար 23 13:28 2022

Արցախի օկուպացված տարածքներ այցելած 85 ադրբեջանցի պայթել է ականի վրա։ ԻՆչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բոլոր 85-ն էլ 44-օրյայի ավարտից հետո էին անօրինական կերպով այցելել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական տարածքներ։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Էլշադ Գաջիևն ասել է, որ նրանցից 30 –ը մահացել է, 55-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Գաջիևը զգուշացրել է, որ, քանի դեռ ականազերծման աշխատանքները չեն ավարտվել, Արցախի օկուպացված տարածքներ թույլատրվում է այցելել միայն հատուկ այդ նպատակով նախատեսված տրանսպորտային միջոցով։