Լապշինն այցելել է Արցախ


Լապշինն այցելել է Արցախ
Փետրվար 23 10:33 2022

Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ: Ֆեյսբուքյան իր էջում նա մի շարք լուսանկարներ է հրապարակել Արցախի տեսարժան վայրերից, պատմել Ամարասի, Տնջրի ծառի, Վանք գյուղի, Գանձասարի մասին: Հայկական վերահսկողության տակ մնացած լեռան գագաթից նա նաև նկարել է Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքն ու գրել, որ երբ նայում է քաղաքը շրջապատող ժայռերին, պարզ է դառնում, որ այն հանձնել են խաղի կանոնների համաձայն:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Լապշինը ձերբակալվել և արտահանձնվել է Ադրբեջանի Հանրապետություն։ Ադրբեջանը նրան մեղադրում էր 2011 թվականին Արցախ այցելելու համար, ինչը այդ երկրում համարվում է հանցագործություն: Բաքվի բանտում նրա հանդեպ մահափորձ է իրականացվել, սակայն միջազգային ճնշման ներքո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Ազատվելուց հետո Լապշինը իր բլոգում գրառում է կատարել «Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել» թեմայով։