Հովհաննես Իգիթյանը Լիտվայում ՀՀ դեսպան է նշանակվել


Հովհաննես Իգիթյանը Լիտվայում ՀՀ դեսպան է նշանակվել
Փետրվար 22 21:45 2022

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։

Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Իգիթյանը նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

Իգիթյանը եղել է 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ զբաղեցնելով նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։