Եթե Ռուսաստանը ընդունի, որ Ադրբեջան գոյություն չունի, այն ժամանակ էլ մենք կընդունենք Դոնեցկը. Քաղաքացի (տեսանյութ)


Եթե Ռուսաստանը ընդունի, որ Ադրբեջան գոյություն չունի, այն ժամանակ էլ մենք կընդունենք Դոնեցկը. Քաղաքացի (տեսանյութ)
Փետրվար 22 19:36 2022

Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումը միջազգային տարբեր միավորների կողմից տարբեր կերպ են ընդունվել. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն քննադատել են ու արդեն հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին, որոշներն էլ հայտարարել են անկախությունը եւս ճանաչելու պատրաստակամության մասին։ 

Իսկ ինչ են մտածում մեր համաքաղաքացիները՝ Հայաստանը պետք է եւս ճանաչի Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը, թե ոչ. «Փաստինֆո»-ի հարցախույզի արդյունքները փաստում են, որ մեր համաքաղաքացիները զուգահեռներ են անցկացնում Լուգանսկի, Դոնեցկի ու Արցախի միջեւ։

«Եթե Ռուսաստանը ընդունի, որ Ադրբեջան գոյություն չունի, այն ժամանակ էլ մենք կընդունենք Դոնեցկը»,- ասաց քաղաքացիներից մեկը, իսկ մեկ ուրիշը նկատեց, որ Հայաստանը պետք է ճանաչի ինչպես Դոնեցկի ու Լուգանսկի, այնպես էլ Արցախի անկախությունը։

Մեր հարցվածներից միայն մեկն էր կարծում, որ Հայաստանը դեռեւս պետք է չեզոք մնա։

«Փոքր երկիր ենք, այդպիսի լուրջ հարցերի դեռ պետք չէ միանգամից անդրադառնալ»,- նշեց քաղաքացին։