«Սա ինչ անմարդկային վերաբերմունք է». Ժաննա Ալեքսանյան


«Սա ինչ անմարդկային վերաբերմունք է». Ժաննա Ալեքսանյան
Փետրվար 22 09:05 2022

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Տեղյա՞կ է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ 20 օր առաջ գերությունից վերադարձած, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկված ժամկետային զինծառայողին զինվորականն ծառայության են տարել։ Զինվորն առողջական խնդիրներով այս պահին գտնվում է զորամասի բուժկետում։ Զինվորին անգամ վերականգնողական զորամաս չեն տեղափոխել, ինչպես դա արվում էր մյուս դեպքերում։ Սա ինչ անմարդկային վերաբերմունք է: Ինչպես կարելի է այդ աստիճան նսեմացնել զինվորին, նրա ընտանիքին տառապանքներ պատճառել։ Լավ, դուք խիղճ չունե՞ք»։