Նիկոլ Փաշինյանի աջակիցը ատելության խոսք է տարածում՝ արցախցիների նկատմամբ


Նիկոլ Փաշինյանի աջակիցը ատելության խոսք է տարածում՝ արցախցիների նկատմամբ
Փետրվար 20 16:20 2022

Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհակտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ , քրեորեն պատժելի արարք է և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։

Նշված գրառումը բավականին մեծ ռեզոնանս է ստացել։ Օգտատերերի մի մասը հրավիրել է անգամ իրավապահ մարմինների ուշադրությունը։

Գրառմանն արձագանքել է նաեւ Երևանի քաղաքապետի նապխկին մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը՝ արցախցիների նկատմամբ տարածվող ատելության խոսքի վրա ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրելով: Ընդ որում, ըստ գրառման, պարզվում է, որ Արսեն Ավագյանի գրառումը հավանողներից մեկը եղել է նաև ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Էն, ինչ գրել է այս պարոնը, իմ ընկալմամբ, ատելության խոսք է, եւ այս գջառմամբ հրավիրում եմ նաեւ Դատախազության ուշադրությունը ։

Ի դեպ, գրառումը հավանել է պատգամավորԱրփի Դավոյանը , եւ հրաշալի կլիներ, որ տիկին Դավոյանը ավելի մանրամասն խոսեր սրա մասին։ Արդյո՞ք գրառումն ամբողջությամբ է նրան դուր եկել, թե որոշ վերապահումներ ունի:

Օրինակ, արդյո՞ք տիկին Դավոյանը կարծում է, որ բոլոր արցախցիներն են «դասալիք», ինչպես էս պարոնն է գրել, թե՞, օրինակ, դասալիք ստեփանավանցիներ ու սեւանցիներ կամ երեւանցիներ էլ կան»,- գրել է Կարապետյանը։

Արձագանքել է նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան. «մի հատ կենդանի ֆեյսբուքում ատելություն ա քարոզում արցախցիների հանդեպ։ ՔՊ պատգամավոր դավոյան արփին դա լայքում ա։ Հարց՝ ինչ ա պահանջվում իրավապահներից, իրավապաշտպաններից ու ԵՄ գրասենյակից սա նկատելու համար, եթե ֆեյսբուքում առավոտից էդ թեման ա ռեզոնանսի պատճառ՞»: