Oragir.news-ին է ահազանգել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացոն համալսարանի կուրսանտի ծնողը՝ ասելով, որ այնտեղ ուսանող իր որդուն ընդամենը 2 ժամով են տուն թոցղնում։ Կուրսանտի ծնողն ասաց, որ նախկինում որդին և մյուսներն էլ ամեն օր գնում էին տուն, տանը գիշերում և առավոտյան գնում համալսարան, սակայն կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով շուրջ 3 տարի չեն թողել, որ տուն գնան, կարճատև ազատ արձակումներ են եղել։ Վերջերս կուրսանտների տուն գնալը վերականգնվել է, սակայն 3 օր հետո ՊՆ-ից հրահանգ է իջել, որ ուսանողներին ընդամենը 2 ժամով բաց թողնեն․
«Պն-ում ինչ-որ մեկը քնել- զարթնել է, երազ է տեսել և որոշել, որ տղաս պետք է 2 ժամով տուն գա։ Բայց մինչև համալսարանից տուն է հասնում, այդ 2 ժամը լրանում է։ Մեր տեղեկություններով՝ համալսարանը ՊՆ-ին նամակ է գրել, որ այս հարցին լուծում տան։ Տղան լավ սովորում է, հասկանալի է, որ զինվորական ծառայություն է, խիստ պետք է լինի, բայց ծնողը չպե՞տէ է իր որդուն տեսնի»,- ասաց կուրսանտի մայրը։ Նա նշեց, որ այդ հրամանը 5 օր առաջ է արձակվել, սակայն թե ի՞նչ պատճառով, կուրսանտներին չի պարզաբանվել։ Նշենք, որ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացոն համալսարանում ուսման տևողությունը 5 տարի է։ Մենք այս թեմայով փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն մեր զանգերին պատասխանող այդպես էլ չեղավ։ Նշենք, որ ծնողը շատ գոհ էր համալսարանից, նա վստահ էր, որ խնդիր ստեղծողը ՊՆ- ն է, այլ ոչ համալսարանի ղեկավարությունը։










