ArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթեւեկում հանդիպակաց գոտիով:
Մեր տեսանյութի հետքսերով ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականցրել՝ պարզելու դեպքի մանրամասները:
ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին.
«Զեկուցում եմ, որ ձեր տարածած տեսանյութում երևացող՝ հանդիպակաց գոտիով երթևեկող, երկու ավտոբուսների վարորդները ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողների կողմից հայտնաբերվել են, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և որոշում է կայացվել վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության 25000-ական դրամի չափով»:










