ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութցին Երեւանում մուրացկան է դարձել. «Գնացեք, Փաշինյանին ասեք՝ ապրես»


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութցին Երեւանում մուրացկան է դարձել. «Գնացեք, Փաշինյանին ասեք՝ ապրես»
Փետրվար 18 16:28 2022

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հադրութի բնակիչները դարձան անօթեւան: Նրանցից շատերն այսօր սարսափելի պայմաններում ապրում են վարձով բնակարաններում, մի մասը՝ հարազատների տանը, կան մարդիկ՝ փողոցներում: Փողոցում հանդիպեցինք մի հադրութցու՝ մուրացկանություն անելիս: «Շնորհակալություն» հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ իրեն մուրացիկ դարձնելու համար:

«Շնորհակալություն Փաշինյանին, որ ամեն ինչը թանկացրեց, մեր հողերը ծախեց, թողեց դրսերը: Հարութի շրջանից եմ, կարող եմ անձը հաստատող փաստաթղթերս ցույց տալ։ Շնորհակալություն, որ ամեն ինչ թանկացրեց: Պոլիէթիլենային տոպրակի համար խանութում 50 դրամ փող են ուզում: Ո՞նց ապրենք, ասե՞ք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Պետությունից աջակցություն չի ստանում, որտե՞ղ է ապրում հարցին, պատասխանում է՝ «չոլերում»: Հադրութում, ասում է, լավ էր ապրում, մուրացկանություն չէր անում: «Լավ ապրում էի Հադրութում, ստեղ եմ եկել, գումար եմ հավաքում, որ գոյությունս պահեմ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լ.Ս.